ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մուտքի համար պատվաստման ապացույցներ չեն պահանջվի

19:55, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճ պատվիրակների մուտքի համար չեն պահանջվի կորոնավիրուսի դեմ պատվաստման ապացույցներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի նամակում։

«Պատվաստման մասին իմ նամակի կապակցությամբ կցանկանայի ճշտել, որ 76-րդ նստաշրջանի ընթացքում, ուժի մեջ է մնում 75-րդ նստաշրջանի ընթացքում գործող համակարգը, որը հիմնված է պատվիրակների ազնիվ խոսքի նկատմամբ վստահության վրա»,- նշվում է նամակի տեքստում:

 


© 2009 ARMENPRESS.am