Վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող. Արցախի արևմտյան հատվածում Ադրբեջանը խախտել է  հրադադարի ռեժիմը

15:47, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժն Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, հերթական անգամ խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը:


© 2009 ARMENPRESS.am