Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Երևան

15:50, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական էստրադայի երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Երևան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է «Ինստագրամի» սթորի բաժնում։

«Մենք մեկնում ենք Երևան, դիմավորիր մեզ Երևան»,- ասում է երգիչն ու հավելում, որ անհանգստության առիթ չկա և չի լինի։

«Զվարթնոց» օդանավակայանում Կիրկորովին դիմավորել է «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը։

ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ Կիրկորովը Երևանում է «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանի ծննդյան արարողությանը մասնակցելու նպատակով։


© 2009 ARMENPRESS.am