Թուրքիայի ԶՈւ-ն հրթիռակոծել է Սիրիայում PKK-ի  դիրքերը

15:12, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական օդուժը հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական ավիահարվածների հետևանքով զոհվել է PKK-ի 6 զինյալ:


© 2009 ARMENPRESS.am