ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 5 օտարերկրացիների նկատմամբ, որոնց մեջ կան նաև Թուրքիայի քաղաքացիներ

14:46, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը  պատժամիջոցներ է սահմանել 5 օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ն:

ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցները սահմանել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ֆինանսական աղբյուրները վերացնելու ուղղությամբ կատարվող գործողությունների շրջանակներում:


© 2009 ARMENPRESS.am