Ավստրալիայում կարող են ամերիկյան նոր ռազմակայաններ հայտնվել. պաշտպանության նախարար

14:27, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Ավստրալիայում, քննարկվում Է մայրցամաքի հարավում մշտական հիման վրա ամերիկյան ռազմակայանների տեղակայումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 9News հեռուստաալիքի Today ծրագրում հայտնել Է Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը:

«Մի քանիսը կլինեն մշտական հիման վրա, մենք քննարկում ենք դրանց թվաքանակը: Դրա մեծ հնարավորությունները կան Ավստրալիայի հյուսիսում, որտեղ կարող են բազավորվել այդ մարդիկ, բայց նաեւ հարավային նահանգներում նույնպես»,-ասել Է նախարարը: Ներկայում Ավստրալիայում գործում Է ԱՄՆ-ի երկու ռազմակայան. երկրի հյուսիսում Ալիս-Սփրինգսի հետախուզական կենտրոնը եւ Էկսմաուտի ծովային ռազմակայանը Արեւմտյան Ավստրալիայի նահանգում: «Միացյալ Նահանգներն ասում են, որ կբերեն ինքնաթիռների բոլոր տեսակները՝ ռմբակոծիչներ, տարբեր հետախուզական ինքնաթիռներ»,-ասել Է Դաթոնը:

«Մենք շատ բան կարող ենք անել ծովային տարածությունում, օդային տարածությունում, ինչպես նաեւ այստեղ մեծ հնարավորություններ կան ավստրալական արդյունաբերության համար»,-ընդգծել Է նախարարը: Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը: Այն ենթադրում Է ամերիկյան եւ բրիտանական տեխնոլոգիաների հիման վրա ատոմային սուզանավերի ստեղծումն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար:

Դրա համար Ավստրալիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Ֆրանսիայուս սովորական սուզանավերի կառուցման խոշորագույն պարտավորագիրը: Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնել Է Դաթոնը, ատոմային սուզանավերն Ավստրալիան կկարողանա ջուրն իջեցնել մինչեւ 30-ական թվականների վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am