Ազգային ժողովը միանում է «100 տուն Արցախում» նախագծին

14:06, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովին հատկացված պետական միջոցներից 10 մլն դրամ է տրամադրվել Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Պատերազմի հետեւանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիների համար նախատեսվող տներից մեկը կկառուցվի Ազգային ժողովի կողմից հատկացված գումարով:


© 2009 ARMENPRESS.am