ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության հաստատումը

12:11, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտն անհրաժեշտ է համարում անել ավելին Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղություն հաստատելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ:

Նա ընդգծել է, որ թեպետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ է, սակայն պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու տևական խաղաղությունը և թեթևացնելու քաղաքացիական անձանց տառապանքները:

«Հենվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր հաջող համագործակցության վրա՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պատրաստ լինել  նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ աջակցելու խաղաղության գործընթացին»,- ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am