«Թալիբան»-ը հումանիտար օգնություն կուղարկի Փանջշեր

17:54, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան»-ի ղեկավարությունը կառավարության առաջին նիստում որոշել Է հումանիտար օգնություն ուղարկել Փանջշերի նահանգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով աֆղանական ԶԼՄ-ները:

Օգոստոսի սկզբին «Թալիբան»-ի զինյալները Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին հարձակումներ են սկսել կառավարական ուժերի դիրքերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Անցած շաբաթ «Թալիբան»-ի հակառակորդները փորձ ձեռնարկեցին զինյալներից հետ գրավել Բաղլանի նահանգի մի շարք բնակավայրեր: Նախօրյակին Sputnik ռադիոն հաղորդել Է, որ թալիբներն սպանել են աֆղանական բանակի նախկին սպայի, չնայած խոստացել Էին ներում շնորհել նախորդ իշխանությունների բոլոր հավատարիմ պաշտոնյաներին ու զինվորականներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am