Հարոյանը «Կադիս»-ի ընդհանուր հայտացուցակում է
17:38, 16 Սեպտեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի ընդհանուր հայտացուցակում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Կադիս»-ը կմրցի «Սելթա»-ի հետ: «Կադիս»-ի գլխավոր մարզիչը հրապարակել է այդ հանդիպման ընդհանուր հայտացուցակը, որտեղ ընդգրկված է 22 ֆուտբոլիստ` այդ թվում նաև Վարազդատ Հարոյանը:
«Սելթա»-«Կադիս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի կազմում մինչ այս մասնակցել է 3 խաղի:
© 2009 ARMENPRESS.am