Թուրքիայի Տրապիզոն նահանգում առգրավվել և ոչնչացվել են «Քուրդիստան» գրությամբ գլխարկները

17:36, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի Տրապիզոն նահանգի Շալփազարը շրջանում գործող «Անատոլական գլխարկներ» անունը կրող արտադրամասի վրա հարձակում է տեղի ունեցել ԱՇԿ-ական ՏԻՄ ղեկավարի և ՏԻՄ աշխատակիցների կողմից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Demokrathaber.org»-ը:

Պատճառը եղել է այն, որ արտադրամասը հոկտեմբերի 10-ին Իրաքում կայանալիք ընտրությունների առթիվ ստացած պատվերի շրջանակներում արտադրել է գլխարկներ, որոնց վրա եղել է «Քուրդիստան» բառը:

Գլխարկների խմբաքանակը ՏԻՄ ղեկավար Ռեֆիք Քուրուքըզի պահանջով հավաքվել է և փողոցում այրվել:

 

 


© 2009 ARMENPRESS.am