Տաջիկստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստը

10:30, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստը մեկնարկել Է սեպտեմբերի 16-ին Դուշանբեում: Այդ մասին հաղորդում Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել Է արտակարգ մարտահրավերների եւ սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց բախվում Է հավաքական անվտանգության տարածաշրջանը, հայտարարել Է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ բացելով նիստը:

«Այդուհանդերձ, Տաջիկստանը ՀԱՊԿ-ի գործընկերների աջակցությամբ հետեւողականորեն կատարել Է նախագահության գործառույթները»,-ասել Է նա:

Ռահմոնի խոսքով՝ հաջողվել Է ապահովել քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակը, ապահովել արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգումը:

«Մենք կշարունակենք հայտարարությունների ընդունումը միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ»,-հայտարարել Է նա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ի գագաթնաժուղովին մասնակցում Է տեսակապով:


© 2009 ARMENPRESS.am