Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելուն

19:00, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերում ֆրանսերեն գրառում է արել  Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելու առթիվ:   

«Ի հավաստումն հայ-ֆրանսիական բարեկամության՝ Երևան է ժամանել առաջին առաջին 25.000-ի չափով խմբաքանակը այն 200.000 դեղաչափով պատվաստանյութերի, որը նվիրաբերել է Ֆրանսիան Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետը:



© 2009 ARMENPRESS.am