Ավարտվել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները
15:42, 13 Սեպտեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական ԶՈՒ ստորջրյա հարձակման և պաշտպանության խմբերի համատեղ զորավարժություններն ամփոփիչ միջոցառումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության համաձայն՝ համատեղ վարժանքների նպատակն է եղել բարելավել ստորաբաժանումների համագործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, ապահովել դրանց համահունչ լինելը հատուկ նշանակության գործողությունների կատարման ընթացքում, ինչպես նաև զարգացնել ստորաբաժանումների կառավարման հմտությունները և կարողությունները:
© 2009 ARMENPRESS.am