Երևանում կայացել է լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշար  

15:02, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացած Արևելյան երկրների Եվրոպայի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց մրցաշարում հաղթել է Ռուսաստանի թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է այդ մարզաձևի ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցում էին 14 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Վրաստանից: Առաջին տեղի համար պայքարում էին Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները, Ռուսաստանի հավաքականը (Արխիպով / Գոնչարով) հաղթեց 2: 0 հաշվով:

Մրցանակաբաշխությանը ներկա էին և մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրեցին Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՎՖ-ի նախագահ Հրաչյա Մուրադյանը:


© 2009 ARMENPRESS.am