Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-17-ն աշխատանքային այցով գտնվելու է Դուշանբեում

13:44, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում՝ կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:


© 2009 ARMENPRESS.am