Հաստատվել է COVID-19-ի 296 դեպք, մահացել է 16 մարդ

11:10, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ օրում կատարվել է 6 659 թեստավորում: Սեպտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպքեր, առողջացել է 577 քաղաքացի, մահացել՝ 16:

Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 616 849-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233 105-ն առողջացման, 5 018-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 10 040 բուժառու:

Նախորդ պրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 175 է։


© 2009 ARMENPRESS.am