Արգենտինայում տեղի Է ունեցել ուժեղ երկրաշարժ

10:40, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրոպա-միջերկարածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 05:18-ին (Երեւանի ժամանակով 09:18-ին):

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Է Սան Անտոնիո դե լոս Կոբրես քաղաքից 76 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք, օջախն ընկած Է 177 կիլոմետր խորության վրա: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ Արգենտինայում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 6,2: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am