Ջոկովիչը պարտվել է Մեդվեդևին ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում  

10:23, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից ԱՄՆ բաց առաջնության հաղթողն այս տարի ռուս Դանիիլ Մեդվեդևն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում կայացած մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում միմյանց հետ մրցել են ռուս Դանիիլ Մեդվեդևը և աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: 2 ժամ 16 րոպե ձգված մրցախաղում Մեդվեդևը հաղթել է 3 սեթերից հետո 6:4, 6:4, 6:4 հաշվով:

Դանիիլ Մեդվեդևն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է հաղթում «Մեծ սաղավարտի» մրցաշարում:


© 2009 ARMENPRESS.am