«Ժառանգը» ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» փառատոնի հիմնական մրցույթում

16:46, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կինոկենտրոնը:

«Կինոշոկ» 30-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը՝ Անապայում: Հազարավոր հայտերից մրցույթի համար ընդհանուր առմամբ ընտրվել է 30 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Վլադիմիր Կոտը:

Ֆիլմի արտադրող ընկերությունը «AcademyFilms»-ն է, ռեժիսորն ու սցենարի հեղինակը Էվելինա Բարսեղյանն է, պրոդյուսեր՝ Արամ Թորոսյանը, կոմպոզիտորը Միքայել Ոսկանյանն է, օպերատորն Արտո Խաչատուրյանն է:

Դերակատարներն են Լևոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը:

 


© 2009 ARMENPRESS.am