Խաղողի մթերման գործընթացն ընթանում է արագ տեմպերով. Վահան Քերոբյան

14:45, 8 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղողի մթերման գործընթացը որոշ գործարաններում ընթանում է արագ տեմպերով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Նույնիսկ որոշ մթերողներ հայտարարել են անսահմանափակ մթերումների մասին: Օրինակ, Պռոշյանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ ինչքան բերեն, մենք կմթերենք: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա գնի վերաբերյալ խոսակցություններից»,-ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am