Ջրային կոմիտեի նախկին նախագահը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

11:48, 8 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Սարգսյանին և մաղթեց հաջողություններ գործունեության մեջ:

Մինչ այս Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:


© 2009 ARMENPRESS.am