Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները դադարեցնելու մասին

14:01, 7 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները դադարեցնելու մասին:

«Արմեն Գևորգյանի դիրքորոշումը ճշտելուց հետո որոշեցի իմ` որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները հետայսու դադարեցնել: Իրական կյանքը ցույց տվեց, որ մեր դատավարական հարաբերությունները չեն ստացվում: Դուք (դատավոր Աննա Դանիբեկյան – խմբ.) հակակրանք ունեք իմ նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գևորգյանը:

Պաշտպանի խոսքով` դատավորի հակակրանքի հետևանքով խախտվում են Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը:


© 2009 ARMENPRESS.am