Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 83 մարդ

13:40, 4 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 684 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 562 հազար 627 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 695 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 83 մարդ, ընդհանուր մահերի թիվը 7 732 է:

 


© 2009 ARMENPRESS.am