Հայաստանում մեկ օրվա ընթացքում հաստատվել է Covid-19-ի 595 դեպք, մահացել է 16 մարդ

11:22, 3 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 981 դեպք, որոնցից 228 214-ն` առողջացած, 4 892-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 713 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 560 430 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 6138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 488 առողջացած, 16 մահվան դեպք»,- հայտնում են նախարարությունից:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 162 է:


© 2009 ARMENPRESS.am