Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների

21:12, 2 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը,  ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների և կամավորների կյանքեր փրկած բուժաշխատողներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «սպիտակ բանակի» ներկայացուցիչներին անձնվեր աշխատանքի ու նվիրումի համար, շեշտելով, որ նրանք առանց դադարի շարունակել են ծառայությունը նաև պատերազմից հետո` զինվորներին երկրորդ կյանք պարգևելու և նորից շարք վերադարձնելու համար։


© 2009 ARMENPRESS.am