Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 154 երեխա

13:41, 2 Սեպտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 154 երեխա՝ 88 տղա եւ 66 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 76 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 31 երեխա՝ Գավառի, 28 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 18 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 1 երեխա՝ ճամբարակի առողջության կենտրոնում։

Նախորդ տարվա օգոստոսի համեմատ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցված ծնունդները նվազել են 82-ով։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am