Արցախի անկախության 30-ամյակի օրը ծնվել է Արտակ Բեգլարյանի դուստրը

12:36, 2 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի անկախության հռչակման 30-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, ծնվել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի երկրորդ զավակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ իմ մարտական ընկերոջ որդու՝ Արցախի հայրենանվեր որդի Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը՝ Արփին:

Ի սրտե շնորհավորելով Արտակի ընտանիքին՝ ուզում եմ ընդգծել, որ հայ ժողովուրդը պատմական այս ծանր ժամանակաշրջանում նաև ազգին զավակներ պարգևելով է մաքառում, իսկ պայքարի լավագույն արդյունքը այդ սերնդի՝ մեր երազանքների հայրենիքում ապրելն ու արարելն է»,- նշված է նախագահի գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am