Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 3886 մարդ, մահացել՝  74-ը

22:00, 1 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանում սեպտեմբերի  1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 886 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 553 հազար 697 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4103 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 497 հազար 517 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 74 մարդ, ընդհանուր՝ 7482:


© 2009 ARMENPRESS.am