Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգի հետ

11:33, 31 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Էրդողանը և Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են երկու կողմերի միջև վերջին շրջանում նկատվող լարվածությունը, ի հայտ եկած խնդիրները, երկկողմ հարաբերությունները ամրապնդելու և զարգացնելու ուղիները, որպեսզի այդ հարաբերությունները ծառայեն երկու բարեկամ ժողովուրդների և երկրների ընդհանուր շահերին: Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը նաև մտքեր են փոխանակել ընդհանուր հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:


© 2009 ARMENPRESS.am