Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում

10:24, 31 Օգոստոս, 2021
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում: 

Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացել են հավաքականին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Թիմն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում՝ Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Հյուսիսային Մակեդոնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը: Նրանք, ովքեր նախորդ օրը  հանդիպում էին անցկացրել իրենց ակումբներում, մարզվել են ավելի թեթև ռեժիմով:

Տակտիկական մարզումներից հետո թիմն անցկացրել է երկկողմանի խաղ, իսկ հետո աշխատել ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա:  

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: 


© 2009 ARMENPRESS.am