Արման Սարգսյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելիս

19:57, 30 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Ազգային ժողովում ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելիս: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացավ e-gov.am կայքից:

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ», - նշված է որոշման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am