ՀՖՖ ղեկավարությունը ծանոթացել է Արմավիրի Քաղաքային մարզադաշտի շինարարական աշխատանքների ընթացքին

17:49, 29 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն այցելել է Արմավիրի քաղաքային մարզադաշտ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ՖՖ-ից։

Հայաստանի ֆուտբոլի ղեկավարությունը ծանոթացել է մարզադաշտում ընթացող շինարարական աշխատանքներին։

Ֆեդերացիաի մամուլի ծառայությունն այցի մանրամասները ներկայացրել է կարճ տեսանյութով։


© 2009 ARMENPRESS.am