Մեր վճարած հարկերը վերադառնում են բոլորիս. ՊԵԿ-ը սոցիալական հոլովակ է ներկայացրել

13:37, 28 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին գնումներ անելիս տնտեսվարող սուբյեկտներից անպայման պահանջել ՀԴՄ կտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՊԵԿ մամուլի ծառայությունից:

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է նոր սոցիալական հոլովակ՝ պատկերավոր ցույց տալով, որ մեր՝ քաղաքացիներիս վճարած հարկերն ի վերջո վերադառնում են մեզ՝ համալրելով պետական բյուջեն և ծառայելով պետության ու հասարակության շահերին, մասնավորապես՝ զինելով բանակը, վերածվելով մանպակարտեզների, դպրոցների, հիվանդանոցների և այլն:


© 2009 ARMENPRESS.am