Հայաստանն ավելի քան 13 միլիարդ դրամ կհատկացնի Արցախին

13:09, 27 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Արցախին 13.4 միլիարդ դրամ հատկացնելու մասին նախագծին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությանը նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքը աստիճանաբար վերականգվում է և ավելանում է նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք դեռևս բավարար չեն կենսական նշանակության, սոցիալական և տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարի խոսքով`գումարը նախատեսված է Արցախի պետական բյուջեով սեպտեմբեր ամսվա համար սահմանված աշխատավարձերի,  նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի, ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի համար:

 


© 2009 ARMENPRESS.am