Տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան. Փաշինյան

11:41, 27 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայասանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական հրապարակային ազդակներ է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ընթացքում:

«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- հավելեց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am