«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը

11:24, 26 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանում կառավարության ծրագրի քվեարկությանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Հաշվի առնելով ծրագրի մեջ բավականին թերի ուղղությունները՝ «Հայաստան» դաշինքը կարծում է, որ այդ ծրագիրը դուք, միևնույնն է, ընդունելու եք, մենք այդ ծրագրի քվեարկությանը չենք մասնակցելու»,- ասաց Օհանյանը:


© 2009 ARMENPRESS.am