Հայաստանը և Ուրուգվայն ունեն երկկողմ կապերի ընդլայնման հսկայական ներուժ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին

12:38, 25 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին:

«Հայ-ուրուգվայական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և համակրանքի վրա: Երկու երկրների համագործակցությանը մեծապես նպաստում է նաև տեղի մեծաթիվ հայ համայնքը: Հայաստանը և Ուրուգվայն ունեն երկկողմ կապերի ընդլայնման հսկայական ներուժ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև փոխգործակցությունը կզարգացնենք և կխորացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։


© 2009 ARMENPRESS.am