Աժ-ում մեկնարկել է Կառավարության ծրագրի քննարկումը. ՈՒՂԻՂ

09:57, 24 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի ընթացքում  կքննարկվի Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը,  որը կառավարության կողմից հաստատվել է օգոստոսի 18-ին:

Ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից: Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն,  տնտեսություն,  ենթակառուցվածքների զարգացում,   մարդկային կապիտալի զարգացում,  իրավունք և արդարադատություն և ինստիտուցիոնալ զարգացում:


© 2009 ARMENPRESS.am