ՀԱՊԿ-ի երկրներում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման որոշումը համաձայնեցում Է պահանջում. Ստանիսլավ Զաս

16:42, 23 Օգոստոս, 2021
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանին հարեւան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների տարածքում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման հնարավորության հարցը պետք Է համաձայնեցվի, այդ թեման կարգավորվում Է կազմակերպության կանոնադրությամբ: Օգոստոսի 23-ին կայացած առցանց ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ մոտ այդ հարցը կարգավորվում Է ՀԱՊԿ-ի կանոնադրության յոթերորդ հոդվածով: Այդ բոլոր հարցերն, անշուշտ, պետք Է քննարկվեն կազմակերպությունում, եւ (պետք Է) ընդունվեն համաձայնեցված որոշումներ»,- ասել Է կազմակերպության գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am