Արցախցիները հնարավորություն կունենան ձեռք բերել սոցիալական բիզնես հմտություններ, լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն

12:28, 19 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Արցախի Հանրապետության կառավարությունը, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ը և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ը օգոստոսի 28-ից համատեղ մեկշաբաթյա դասընթացներ կանցկացնեն Արցախում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ ծրագրի շրջանակում «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Արցախի համայնքային զարգացման նոր բիզնես մոդել» խորագրով դասընթացները կիրականացվեն ինչպես մասնակիցների անմիջական ներկայությամբ, այնպես էլ առցանց ձևաչափով։

Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նոր հմտություններ, իսկ սոցիալական ձեռնարկատիրական լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն։ Սա կնպաստի Արցախում սոցիալական ձեռնարկատիրական նոր նախաձեռնությունների զարգացմանը, կխթանի սկսնակ ձեռնարկատերերի գործունեությունը։

Ծրագիրը կիրականացվի ամերիկահայ գործարար Արմեն Արսլանյանի աջակցությամբ։

Ծրագրին կմասնակցեն Արցախում բնակվող, ԱՀ քաղաքացիություն ունեցող 18-ից 49 տարեկան անձինք, ովքեր կլրացնեն դիմում-հայտը և կանցնեն բանավոր հարցազրույցի փուլը (պարտադիր լրացման հայտը՝ ներքևում):

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն՝

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր։

ՍՁ բիզնես կրթական ծրագրում ընդգրկված են հետևյալ թեմաները.

Նախաձեռնության իրականացմանը կաջակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։

 

 


© 2009 ARMENPRESS.am