Վարչապետը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի շոշափելի առաջընթաց է տեսնում

17:03, 18 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021 թվականին ծնված երեխաների թիվը 1400-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի շոշափելի առաջընթաց է տեսնում:

«Կարծում եմ շատ լավ պահ է, որպեսզի ժողովրդագրական ծրագրերը դնենք ինստիտուցիոնալ հենքի վրա, որպեսզի կարողանանք էական տարբերություն ունենալ այս ոլորտում»,- ասաց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am