ՌԴ արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ

15:09, 18 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:

Լավրովը Չավուշօղլուի հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Նախարարները շահագրգռվածություն են հայտնել իրավիճակի կայունացման հարցում և հիմնական ուժերին կոչ են արել Աֆղանստանում ապահովել անվտանգությունն ու կարգուկանոնը:


© 2009 ARMENPRESS.am