Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր

17:07, 17 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:


© 2009 ARMENPRESS.am