«Թալիբանի» մարտիկները հրաման են ստացել Քաբուլում չգրավել դեսպանությունների դատարկ շենքերը. Reuters

16:55, 17 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման մարտիկները հրաման են ստացել չգրավել Աֆղանստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ամայացած շենքերը եւ չկանգնեցնել դիվանագետների ավտոմեքենաները: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների մի ներկայացուցչի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ շարժման անդամներին հրաման Է տրված պահպանել անշեղ կարգապահություն եւ չխոչընդոտել դիվանագիտական համարանիշերով ավտոմոբիլների երթեւեկությանը: «Թալիբանը» նաեւ Աֆղանստանի բնակիչներին կոչ Է անում շարունակելու զբաղվել առօրյա գործերով եւ չդադարեցնելու տնտեսական գործունեությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am