Թալիբները 2020 թվականի սկզբից գաղտնի համաձայնությունների են եկել աֆղան զինվորականների հետ. WP

13:17, 16 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման զինյալները 2020 թվականի սկզբից գաղտնի հայմաձայնության են եկել Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցների հետ, որպեսզի նրանք վճարի դիմաց տան առկա սպառազինությունները, անձնատուր լինեն կամ դասալիք դառնան: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել Է The Washington Post թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Թերթի աղբյուրների խոսքով՝ տեղի են ունեցել գործարքներ, որոնք «աֆղան պաշտոնատար անձինք անվանել են համաձայնություններ հրադադարի շուրջ»: Հրատարակության տվյալներով՝ իրականում թալիբների պարագլուխներն «առաջարկել են փող այն բանի վոխարեն, որպեսզի կառավարական ուժերը հանձնեն իրենց մոտ եղած սպառազինությունները»:

Ինչպես հետեւում է հրապարակումից, վերջին մեկուկես տարվա ընթացքում թալիբները կնքել են նման կարգի զանազան համաձայնություններ, մասնավորապես, Աֆղանստանի նահանգների ղեկավարների եւ այլ պաշտոնյաների հետ:

Զինյալնեի հետ «բանակցությունների արդյունքներով» տեղի են ունեցել «կառավարական ուժերի կապիտուլյացիայի մի շարք դեպքեր»: Հրապարակման մեջ արձանագրվում է, որ այդ գործարքները թալիբներին օգնել են գործնականում առանց դիմադրության վերահսկողություն հաստատել հանրապետության մի ամբողջ շարք նահանգների նկտամամբ: «Ոմանք պարզապես ցանկացել են փող ստանալ»,- նշել է թերթի աղբյուրն աֆղանական հատուկ ստորաբաժանման մարտիկների թվից:

Նրա խոսքով՝ աֆղան այլ պաշտոնյաներ եւ զինվորականներ համարել են, որ «Թալիբանն» անխուսափելիորեն հաղթանակ կտանի Աֆղանստանում, եւ չԷին ցանկանա լինել շարժման հակառակորդների կողմում: Թերթի տվյալներով՝ ոստիկանության որոշ աշխատակիցներ գանգատվել են, որ արդեն մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել: Ինչպես նշել են աղբյուրները, ԱՄՆ-ի եւ թալիբների կողմից հաշտության համաձայնագրի ստորագումը 2020 թվականի փետրվարին բարոյալքել Է Աֆղանստանի անվտանգության ծառայությունները:

Նրանք համարել են, որ զինյալների դեմ պայքարում այլեւս չեն կարող հույս դնել ամերիկյան կողմի ակտիվ օգնության վրա եւ այդ լույսով սկսել են հակված լինել թալիբների հետ կապիտուլյացիայի շուրջը պայմանավորվածություններին:

«Թալիբանի» զինյալները, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների, օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am