Ալյասկայի ափերին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

16:51, 14 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Երկրակեղևի ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պերիվիլ բնակավայրից 117 կմ հարավ-արևելք, օջախը՝ 21 կմ խորության վրա:

Տեղեկություն տուժածների և ավերվածությունների վերաբերյալ չկա: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:


© 2009 ARMENPRESS.am