Սուրեն Վարոսյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու

21:58, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Վարոսյանին վարչապետի արարողակարգի պատասխանատու նշանակելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

Մինչ այդ, Սուրեն Վարոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն էր:


© 2009 ARMENPRESS.am