Կարեն Բրուտյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ

21:38, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Բրուտյանին ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:

Կարեն Բրուտյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում էր 2018 թվականի մայիսի 22-ից:


© 2009 ARMENPRESS.am