Սևանա լճի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին

16:34, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին. կառուցվել են հատուկ թեքահարթակներ, որոնք թույլ կտան  քաղաքացիներին անվասայլակներով մտնել լիճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարի խոսքով՝ արվում է ամեն բան քաղաքացիների ջրափնյա հանգիստն առավել բարեկարգ ու հարմարավետ միջավայրում կազմակերպելու համար։


© 2009 ARMENPRESS.am